ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է ադրբեջանական ԶԼՄ-ների՝ հայկական ԱԹՍ-ի ոչնչացման վերաբերյալ տեղեկությունը:
«Դա ապատեղեկատվություն է և սուտ»,- հայտնում է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:
«Առաջարկում ենք հանգստանալ: Եթե նման դեպք լինի, մենք առաջինն այդ մասին կհայտնենք»,- նշել է նա: