Համայնքներում ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված համայնք-պետություն համագործակցությամբ իրականացվող ծրագրերը քայլ առ քայլ տեսանելի են դառնում՝ տեղեկացնում են Կոտայքի մարզպետարանից։
Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքում իրականացվում են քաղաքային մարզադահլիճի հիմնանորոգման աշխատանքներ:
Ծրագրի արժեքը 35.670.000 դրամ է, որից 10.701.000 դրամը (30%) պետական բյուջեի, 24.969.000 դրամը (70%) համայնքի ներդրումն է:
Աշխատանքներն ավարտական փուլում են: Նորոգված, ջեռուցվող և մարզումներն անցկացնելու համար նախատեսված համապատասխան մարզագույքով համալրված մարզադահլիճը շուտով շահագործման կհանձնվի:
Մարզադահլիճը սպասարկելու է և՛ հարակից երկու դպրոցներին, որոնք չունեն մարզադահլիճներ, և՛ համայնքի մարզասեր հասարակությանը: