«Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել սահմանամերձ գյուղեր իր այցից:
«Մովսեսում ավելի հանգիստ էր իրավիճակը, թերևս այն պատճառով, որ վերջին ռմբակոծությունների հետևանքով գյուղի տներից որևէ մեկը չէր վնասվել։ Ճիշտ է, գյուղի երեխաների մի մասը կողքի գյուղերում էին կամ Երևանում՝ բարեկամների տներում, բայց կային նաև երեխաներ, որ Երևանից էին եկել՝ ամառը տատիկ-պապիկի տանն անցկացնելու և կրակոցների պատճառով չէին էլ հեռացել գյուղից»,- հայտնել է Աննա Հակոբյանը: