Ամփոփվել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հայտարարած «Մասնագետների պատրաստման բուհ - մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի շրջանակում հայտարարված մրցույթների արդյունքները և ընտրվել են բոլոր ուղղություններով դասընթացների կազմակերպման և անցկացման լավագույն ծրագիրը ներկայացրած կրթական հաստատությունները:
Դասընթացները կազմակերպվելու և անցկացվելու են հետևյալ տեխնոլոգիական մասնագիտություններով․
Javascript / React.JS
Javascript / Node.JS
Android
iOS
C# / .Net
Java / Spring
Python
Quality Engineering
Web (HTML/CSS/JS)
UI/UX
Machine Learning
CyberSecurity
Product Management
Project Management
Technical Recruitment
Digital Marketing / SEO, SMM
SAS Base
Մասնակիցների համար կազմակերպվելու են ընդունելության քննություններ, որոնց արդյունքում, կախված հավաքած միավորներից, պետության կողմից ուսման վարձը կֆինանսավորվի Երևանում 10-80%, մարզերում՝ 30-90%-ի չափով։
Դասընթացներն անցկացվելու են յուրաքանչյուր ուղղությամբ լավագույն կրթական ծրագրեր ներկայացրած և մրցութային կարգով ընտրված ընկերությունների կողմից, որոնց հետ ընթացքի մեջ են պայմանագրերի կնքման գործընթացները:
Աշխատաշուկայում մեծ պահանջարկ վայելող մասնագիտությունների ուսուցումը նպատակ ունի հնարավորություն ընձեռելու մատչելի պայմաններով ստանալու խորացված և բարձրակարգ կրթություն, ինչն իր հերթին կբերի ոլորտում որակավորված մասնագետների աճի:
Շուտով կմենարկի նշված տեխնոլոգիական մասնագիտություններով դասընթացներին մասնակցելու դիմումների ընդունումը, ինչի վերաբերյալ տեղեկատվություն պարբերաբար կտեղադրվի նախարարության պաշտոնական կայքում՝ hti.am, և սոցիալական մեդիայի հարթակներում՝
Facebook-https://www.facebook.com/Hti.Armenia,
LinkedIn-https://www.linkedin.com/company/34659163,
Telegram-https://t.me/HTI_Armenia,
Instagram-https://www.instagram.com/hti_armenia/,
Twitter - https://twitter.com/Hti_Armenia