Այսօրվանից մեկնարկել է 2020-21 ուսումնական տարվա՝ բուհերի թափուր տեղերի համար նախատեսված դիմում-հայտերի ընդունման փուլը։ Թափուր տեղերի ընդհանուր թիվը 12250 է։
Ըստ Գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացրած տվյալների՝ ամենաշատ թափուր տեղը մեկ մասնագիտության գծով Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում է՝ 410 (շինարարություն)։ Ամենաքիչը՝ ըստ մասնագիտության՝ Երևանի պետական համալսարանում սոցիոլոգիա մասնագիտությամբ (1), Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում՝ ակտուարական և ֆինանսական մաթեմատիկա (1), Վանաձորի պետական համալսարանում՝ ակտուարական և ֆինանսական մաթեմատիկա (1)։
Ամենաշատ տեղերը մնացել են նաեւ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում՝ 116 տեղ, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի մասնագիտական մանկավարժություն, գերմաներեն լեզու և գրականություն ֆակուլտետում՝ 47 տեղ, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի անասնաբուժական-բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետում՝ 79 տեղ, ագրոպարենային համակարգի տնտեսագիտական մասնագիտություններ ֆակուլտետում՝ 72 տեղ , ագրոպարենային համակարգի տնտեսագիտական մասնագիտություններ (բ) ֆակուլտետում՝ 82, ագրարային ճարտարագիտության ֆակուլտետում՝ 194, պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետում՝ 224, ագրոնոմիական ֆակուլտետում՝ 103 տեղեր, Երևանի «Գլաձոր» համալսարան իրավագիտություն՝ 80 տեղ, լրագրություն՝ 44 տեղ, ֆինանսներ (ըստ ոլորտի)՝ 44, Երևանի «Գալիք» համալսարանի իրավագիտություն՝ 100, Երևանի «Հայբուսակ» համալսարան՝ ստոմատոլոգիա 168, անգլերեն լեզու և գրականություն՝ 100, բնապահպանություն և բնօգտագործում՝ 90, բուժական գործ՝ 57, ֆարմացիա՝ 100, տնտեսագիտություն՝ 120, իրավագիտություն՝ 88, հոգեբանություն՝ 80, կառավարում (ըստ ոլորտի) 70 տեղեր։
Թափուր տեղեր ունեցող բուհերը 35-ն են՝ ԵՊՀ, ՀԱՊՀ, ՃՇՀԱՀ, ՀՊՏՀ, ՀՊՄՀ, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան, Շիրակի պետական համալսարան, Վանաձորի պետական համալսարան, Գավառի պետական համալսարան, ՀԱԱՀ, Գորիսի պետական համալսարան, Հայ-ռուսական համալսարան, Երևանի «Գլաձոր» համալսարան, «Ավ. Մկրտչյանի անվ. տնտեսաիրավագիտական համալսարան», Երևանի «ՄՖԲ» ֆինանսական ակադեմիա, Երևանի «Հայբուսակ» համալսարան, Ավանդական բժշկության համալսարան, Երևանի մենեջմենթի համալսարան, Հյուսիսային համալսարան, «Մխիթար Գոշ» համալսարան, «Մարտիգ», «ԱԶՊԱԹ-վետերան», Եվրասիա միջազգային համալսարան, «Անանիա Շիրակացի» համալսարան, «Ուրարտու» համալսարան, «Հրազդանի հումանիտար ինստիտուտ», Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարան, Երևանի գյուղատնտեսական համալսարան, Մովսես Խորենացու անվան համալսարան, Վարդենիսի մանկավարժական ինստիտուտ, Հայկական բժշկական ինստիտուտ, «Պրոգրես-համալսարան» Ա/Կ, Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարան, Եվրոպական համալսարան, ԵՀԳՄՃ։
Լրացուցիչ փուլի արդյունքները կհրապարակվեն հուլիսի 25-ին։ Թափուր տեղերի դիմում-հայտերը կարելի է լրացնել առցանց եղանակով մինչև հուլիսի 22-ի ժամը 18.00-ը։
Բուհերի ընդունելության թափուր տեղերի ամբողջական ցանկը տեղադրված է dimord.am կայքում: Ցանկին կարող եք ծանոթանալ՝ այստեղ։