Մարզային շտապօգնության ավտոպարկը մեքենաներով համալրելու նպատակով առողջապահության նախարարությունը 2020 թվականի տարեսկզբին ձեռնարկել էր գնման ընթացակարգ, որի արդյունքում ձեռք է բերվել 21 գծային ՈՒԱԶ մակնիշի շտապօգնության մեքենա:
Մեքենաներն ունեն բարձր տեխնիկական հագեցվածություն, ինչը կհեշտացնի բուժանձնակազմի ամենօրյա բնականոն աշխատանքը:
Մեքենաները բաշխվելու են մարզերին՝ դժվարհասանելի գյուղական վայրերում կանչեր իրականացնելու համար, այդ թվում՝ սահմանամերձ Տավուշին, բնակչությանը ապահովելով պատշաճ շտապ բժշկական օգնության ծառայություններով՝ տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: