Հայկական զինուժն արձագանքում է միայն մեր դիրքերը թիրախավորող կրակին: Ռազմական գերատեսչությունը նաև հերքում է տեղեկությունը, թե ադրբեջանցիներն իբր հայկական ԱԹՍ են ոչնչացրել:
Փոխարենը՝ մեծ շնորհանդես Երևանում: Ներկայացվել են հայկական զինուժի խոցած ադրբեջանական ԱԹՍ-ների մնացորդները:
Ատոմակայանին ուղղված սպառնալիքն անպատասխանատվության ցայտուն դրսևորում է. Մնացականյանի ծավալուն հարցազրույցը Ֆրանս 24-ին:
ԱԱԾ-ն մանրամասներ է հայտնել սնանկության դատարանի երկու դատավորների՝ փողերի լվացման և ապօրինի հարստանալու գործից:
Բարձրագույն դատական խորհուրդը կասեցրեց դատավորներ Արա Կուբանյանի և Գևորգ Նարինյանի լիազորությունները:
Մայր Աթոռը հորդորում է ՀԵՊ առարկան դպրոցական ծրագրից հանելու հարցում չշտապել:
Սիրիայի խորհրդարանը երեք հայ պատգամավոր կունենա՝ Հալեպից Ժիրայր Ռեիսյանն ու Լյուսի Իսկենյանը, Դամասկոսից՝ Նորա Արիսյանը: