Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բուժական գծով տնօրեն Մարինա Էզուգբայայի հայտարարությամբ՝ հուլիսի 21-ին Վրաստանում հաստատված կորոնավիրուսի 10 նոր դեպքերից 2-ի աղբյուրը անհայտ է՝ տեղեկացնում է aliq.ge-ն:
Նրա խոսքով՝ 5 անձ վարակվել է հաստատված դեպքերի հետ կոնտակտի հետևանքով, իսկ 3-ը ներմուծված են. նրանցից 1-ը բեռնատարի վարորդ է, իսկ 2-ը կարանտինային գոտում են եղել: Ինչ վերաբերում է 2 դեպքերին, որոնց աղբյուրը դեռ հայտնի չէ, համաճարակաբանական հետազոտությունը շարունակվում է:
Հուլիսի 21-ին Վրաստանում կորոնավիրուսով վարակի 10 նոր դեպք է գրանցվել, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 1049 է: