Մոտ 3 րոպե ճախրանք՝ Կապանում։ Քաղաքի երկայնքով կառուցվել է Զիփլայն` ամենաերկարներից տարածաշրջանում։Առաջին անգամ թռչողները ծանոթանում են անվտանգության կանոններին։ Կարևոր է զգույշ լինելը:
Թռիչքուղին նախատեսված է 50-ից 120 կգ քաշ ունեցողների համար։ Ուժեղ քամու, կարկուտի ու ամպրոպի դեպքում թռիչքն արգելված է: Ճոպանի ժամկետը 5 տարի է։
Ինժեներ Գեղամ Միրոյան - Երկու ճոպանը միասին 1750 մետր է, որից 1080 մետրոնոց ճոպանը տարածաշրջանում միակն է։ Գետնից մինչև ճոպան 118 մ է, որը նույնպես տարծաշրջանում միակն է։ Շատ երկրներում չկա այդպսի բարձրություն։ Այն, որ ինքը քաղաքի վրայով ու միջպետական ճանապարհի վրայով է անցնում, դրանքով յուրովի է։
Նախաձեռնողը Սողոմոնյանների ընտանիքն է. 15 տարի Ռուսաստանում ապրելուց հետո վերադարձել են ու որոշել զարգացնել հայրենի քաղաքը։ Համայնքապետ Գևորգ Փարսյանը վստահ է՝ ուշագրավ ձեռնարկը կգրավի զբոսաշրջիկներին: Սողոմոնյանների ընտանիքին աջակցել է մարզպետարանը: Նպատակն է՝ ստեղծել ուշագրավ միջավայր: Թռիչքի գինը 10 հազար դրամ է։ Տպավորությունն՝ անմոռանալի:
Մանրամասները` տեսանյութում: