ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ «Aircompany Armenia» ավիաընկերությունը հուլիսի 27-ին (ժամը՝ 14։00-ին) կիրականացնի Կալուգա-Երևան չարտերային չվերթը (RM 0754)։
«Տոմսերը կարելի է ձեռք բերել ավիաընկերության կայքից (
armeniafly.com), ինչպես նաև ընկերության երևանյան գրասենյակից (հասցե՝ Վ․Սարգսյանի 10) կամ Կալուգայի միջազգային օդանավակայանից: Չվերթի հետ կապված բոլոր հարցերով անհրաժեշտ է դիմել ավիաընկերությանը»,- գրված է հայտարարությունում։