Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կատարել է Լուցկ քաղաքում ավտոբուսի ուղևորներին պատանդ վերցրած ահաբեկչի պահանջներից մեկը. նա տեսաուղերձ է ձայնագրել` կոչ անելով դիտել 2005 թվականին նկարահանված «Երկրաբնակները» ֆիլմը, ինչպես և ցանկացել էր չարագործը: Այս մասին հայտնում է TACC գործակալությունը:
Հիշեցնենք, որ այսօր՝ հուլիսի 21-ին, Լուցկի կենտրոնում պայթուցիկներով զինված տղամարդն ավտոբուս է պատանդառել: Նշվում է, որ սրահում կան հղի կանայք և երեխաներ: Վերջին տեղեկությունների համաձայն` նա պատանդներից երեքին բաց է թողել:
Հավելենք, որ «Երկրաբնակները» ֆիլմը պատմում է կենդանիների նկատմամբ մարդկանց դաժանությունների մասին։ Այն ցույց է տալիս, որ կենդանիների նկատմամբ կիրառվող բռնություններն արդարացվում եմ նրանով, որ կենդանիները ցածր են մարդուց, հետևաբար շարունակվում է ստրկացման վիճակը։ Ֆիլմը քննադատության է արժանացել դաժան և առանց ցենզուրայի կադրերի համար։