Քառօրյա գագաթնաժողովից հետո Եվրամիության առաջնորդները կարողացան համաձայնել 1.82 տրիլիոն եվրո տրամադրել կորոնավիրուսի դեմ պայքարին:
Եվրամիության ղեկավարների հանդիպումը նախատեսված էր անցկացնել երկու օր, բայց այդքան միջոցներ ուղղելու համար երկար քննարկում պահանջվեց:
Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը դա լավ գործարք է համարում, ընդգծում, որ Եվրոպան համերաշխ է: Լրատվամիջոցները, սակայն, արձանագրում են, որ ՔՈՎԻԴ 19-ի դեմ պայքարի համար վարկեր տրամադրելու գործընթացն այնքան էլ հեշտ չի ընթացել: