Պաշտպանները չեն նշել այն հանգամանքը, որի բացահայտման համար անհրաժեշտ է լրացնել դատակոչի ցուցակը և հարցաքննել նշված անձանց: Այդ մասին հայտարարեց «Մարտի 1»-ի գործով դատավոր Աննա Դանիբեկյանը:
Նա նշեց, որ փաստական հանգամանքները հետազոտելուց հետո միայն կարող են արձանագրել՝ արդյոք անհրաժե՞շտ է նշված անձանց դատարան հրավիրել, արդյոք կա՞ լրացուցիչ ապացույցների պահանջ, թե՞: ոչ: Հետևաբար, ըստ դատավորի, ներկայացված միջնորդությունը պետք է հետազոտել գործում առկա ապացույցների հետազոտմամբ:
Ա.Դանիբեկյանն ասաց, որ մեղադրական եզրակացության համապատասխան մասին վերաբերող ապացույցները դատարանում հետազոտելուց հետո դատարանը կարող է լուծում տալ համապատասխան միջնորդությանը: «Հետևաբար, դատարանը որոշեց պաշտպանների միջնորդությունների լուծումը հետաձգել և դրանց անդրադառնալ դատաքննությունը լրացնելու միջնորդությունների քննարկման փուլում»,- ընդգծեց նա:
Նշենք՝ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների պաշտպանները միջնորդել էին դատարանում հարցաքննության համար վկաների ցուցակում մի շարք անձանց ներառել, մասնավորապես՝ ՍԴ անդամների և ԱԺ նախկին պատգամավորների: