ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին ցուցաբերել զսպվածություն. երկու պետությունների միջև լայնամասշտաբ հակամարտությունը կդառնա աղետ՝ ճեպազրույցում հայտարարել է Գուտերեշի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը: Գլխավոր քարտուղարը խոր անհանգստությամբ է հետևում Ադրբեջանի և Հայաստանի միջև պահպանվող լարվածությանը՝ ասել է խոսնակը: