Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանը Ֆեյսբուքի էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրառմամբ.
«Այ էսպիսի նախագիծ էին բերել քաղաքապետին կից քաղշինխորհրդի նիստի հաստատմանը: Մանկական աշխարհի կողքը՝ Արամի վրա 17 հարկանի հյուրանոց էին նախատեսում:
Խորհուրդը միաձայն մերժեց նախագիծը»,- գրել է Հ.Կարապետյանը: