Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը հրապարակել է այն երկրների ցանկը, որտեղ, ըստ գերատեսչության, կորոնավիրուսի համավարակի պայմաններում տեղ են գտել մարդու իրավունքների խախտումներ՝ նշված է գերատեսչության կայքում։
Ցանկում մանրամասն ներկայացված է, թե ինչ քայլեր են ձեռնարկվել այդ պետություններում մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ։ Ցուցակում 15 պետություն է, որոնց թվում են՝ Ադրբեջանը, Ուկրաինան, Ռուսաստանը, Իրանը, Սիրիան, Մալին, Կոնգոն, Մոլդովան, Գվինեան և այլ երկրներ։
«Մասնավորապես, Ադրբեջանում պետքարտուղարությունը կոչ է արել իշխանություններին կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում ձեռնարկված քայլերը չկիրառել՝ քաղաքացիական հասարակությանը, ընդդիմությանը կամ հանրային քննարկումները լռեցնելու համար։ Ադրբեջանի իշխանությունները հետապնդումների են ենթարկել ու ձերբակալել, իսկ մի դեպքում նույնիսկ հոգեբուժարանում են տեղավորել ընդդիմադիր գործիչներին և այն մարդկանց, որոնք քննադատել են կառավարությունը»,- նշված է փաստաթղթում։