Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունքում շատ փոքր դրական շարժ ունենք՝ տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Սա սակայն չի նշանակում, որ պիտի թուլացնենք մեր զգոնությունը. ընդհակառակը` հակահամաճարակային կանոնների պահպանման մեր գործողությունները պիտի դառնան ավելի հետևողական` վիրուսի տարածման ուժգնությունը կոտրելու համար:
Միայն դրա շնորհիվ կկարողանանք էականորեն նվազեցնել նոր դեպքերը:
Հարգելի քաղաքացիներ, շարունակեք հետևել կանոններին` կրեք դիմակներ, պահպանեք սոցիալական հեռավորություն և պարբերաբար ախտահանեք ձեռքերը»,- գրել է վարչապետ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում: