ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը Ֆեյսբուքի էջում գրել է.
«ԱՄՆ կոնգրեսական Փըլոնի փոփոխությունների առաջարկն ընդունվել է Ներկայացուցիչների պալատում։ Սա նշանակում է, որ այդ թվում Ադրբեջանին հատկացվող ԱՄՆ օգնությունը կլինի խիստ թափանցիկ և ուժեղացված վերահսկողության տակ, որպեսզի այն չօգտագործվի ռազմական նպատակներով Հայաստանի դեմ»։