Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի՝ հուլիսի 10-ի նիստում հավանության արժանացավ ՀՀ ազգային անվտանգության նոր ռազմավարությունը: 1lurer.am-ը շարունակում է ներկայացնել ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը:
8. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
8.1 Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունն ընդունվում է որպես ուղենիշային փաստաթուղթ անվտանգության քաղաքականության հիմնական ուղղությունները, սպառնալիքները, մարտահրավերներն ու առաջնահերթությունները սահմանելու համար:
8.2 Հայաստանի անվտանգությանը և կայուն զարգացմանը միտված ոլորտային բոլոր փաստաթղթերը, որոնք ունեն անվտանգային բաղադրիչ, բխում են Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության հիմնադրույթներից և տրամաբանությունից:
8.3 Պետական կառավարման մարմինների կողմից ամենամյա պարբերականությամբ Անվտանգության խորհրդի գրասենյակ է ներկայացվում Ազգային անվտանգության ռազմավարությունում սահմանված դրույթների իրականացման վերաբերյալ տեղեկատվություն, որն ամփոփվում և ներկայացվում է ՀՀ վարչապետին:
8.4 Ռազմավարությունը ենթակա է վերանայման ոչ ուշ, քան հինգ տարին մեկ անգամ, ինչպես նաև ըստ անհրաժեշտության՝ պայմանավորված Հայաստանում և աշխարհում ընթացող գործընթացներով և գերակայությունների փոփոխություններով: