Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը, որը ներկայացրել է իր թեկնածությունը նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին, նախընտրական պայքարը սկսել է Հարավային Կարոլինայի Չարլսթոն քաղաքում տեղի ունեցած անսովոր հանրահավաքով:
43-ամյա երաժիշտը՝ ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանի ամուսինը, իր թեկնածությունն առաջադրել է իր իսկ ստեղծած Birthday Party կուսակցությունից:
Հանրահավաքի ժամանակ Ուեսթը հանդես է եկել մի շարք ինքնաբուխ քաղաքական հայտարարություններով: Նրա երկրպագուները շաբաթներ շարունակ փորձում են հասկանալ՝ արդյոք Քանյեի ուշացած մուտքը նախագահական մրցավազք գովազդային քայլ չէ՞: Մի շարք նահանգներում ընտրացուցակում թեկնածուների ընդգրկվելու վերջնաժամկետն արդեն անցել է:
Չարլսթոնի հանրահավաքն այդպես էլ չի հստակեցրել, թե որքանո՞վ են անկեղծ ռեփերի մտադրությունները:
Նախընտրական միջոցառումն անցկացվել է հարսանիքների և գիտաժողովների համար նախատեսված քաղաքային սրահում, որին կարողացել են ներկա լինել գրանցված քաղաքացիները, սակայն պարզվել է, որ անհնար է եղել գրանցվել Ուեսթի նախընտրական քարոզչության կայքում: