Երեսուն տարի առաջ՝ 1990 թվականի հուլիսի 20-ին, կյանքից հեռացել է հայտնի ռեժիսոր, արվեստագետ Սերգեյ Փարաջանովը:
Մահվան 30-րդ տարելիցի կապակցությամբ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, նախարարի տեղակալ Արա Խզմալյանի, Փարաջանովի անվան թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանի և աշխատակիցների հետ այցելել են Կոմիտասի անվան պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու մեծ արվեստագետի հիշատակին:
Ներկաները ծաղիկներ են խոնարհել Փարաջանովի շիրիմին և խնկարկել նրա հիշատակը:
«Փարաջանովն իր կյանքը զոհաբերել է` պայքարելով ազատ ստեղծագործելու յուրաքանչյուրի իրավունքի համար: Այսօր Սերգեյ Փարաջանովի մահվան 30-րդ տարելիցի կապակցությամբ այցելել էի պանթեոն»,- Ֆեյսբուքի էջում գրել է Արայիկ Հարությունյանը: