Սոցիալական հարթակում տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ ԱԻՆ Տավուշի մարզային փրկարարական վարչության աշխատակիցները բնակչությանը տարհանման կոչեր են անում։ ԱԻՆ-ը հորդորում է ապատեղեկատվություն չտարածել:
«Պաշտոնապես հայտարարում ենք, որ լուրը չի համապատասխանում իրականությանը։ ԱԻՆ-ը շարունակում է արդյունավետ և սերտորեն համագործակցել ԶՈՒ-ի, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ։ Հորդորում ենք զերծ մնալ ապատեղեկատվության տարածումից»,- գրված է հայտարարությունում։