Հուլիսի 20-21-ին Արարատի և Արմավիրի մարզերում, Արագածոտնի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է անոմալ բարձր ջերմային ֆոն, ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +39…+41 աստիճանի։ Նշված օրերին հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Երևան քաղաքում՝
Հուլիսի 20-ի ցերեկը, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-23-ին ժամանակ առ ժամանակ, 24-25-ին կեսօրից հետո սպասվում են անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 17-20 մ/վ:
Հանրապետության տարածքում՝
Հուլիսի 20-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հուլիսի 21-ին, 25-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, 22-24-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 20-25 մ/վ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Քամին՝ հարավարևմտյան, 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հուլիսի 20-ին կբարձրանա 2-3 աստիճանով, 22-23-ին կնվազի 8-10 աստիճանով:
Երևան քաղաքի հուլիսի 21-ի բազմամյա կլիմայական տվյալներ
-
Օդի առավելագույն ջերմաստիճան 39.80C (2000 թ.)
-
Օդի նվազագույն ջերմաստիճան 13.50C (1976 թ.)
-
Օդի միջին օրական ջերմաստիճան 27.00 C