Հուլիսի 20-ին ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը հանդիպել է Մոսկվայում գործող տարբեր հայ երիտասարդական միավորումներ և համայնքային կառույցներ ներկայացնող հասարակական գործիչների հետ։
Դեսպանությունից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում հուլիսի 12-ից ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությանը, սահմանային լարվածության ֆոնին վերջին օրերին Մոսկվայում և Ռուսաստանի այլ քաղաքներում տեղի ունեցած զարգացումներին առնչվող հարցեր։
Հանդիպմանը, մասնավորապես, ընդգծվել է համախմբված գործելակերպի, այս օրերին հնարավոր սադրանքներից զերծ մնալու և միասնական ջանքերով ծագող հարցերի կարգավորման կարևորությունը։