Հայ-ադրբեջանական սահմանագոտու Տավուշի հատվածի ուղղությամբ բախումներն ի՞նչ տվեցին մեր երկրին՝ «Լուրերի» հարցին ի պատասխան ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ասաց՝ առաջին հերթին և ամենակարևորը՝ մեր զինված ուժերին հաղթանակ:
«Ընդհանուր առմամբ՝ մեր համաժողովրդական համախմբման, մեր պետական, զինվորական կառավարման համակարգի հղկվածության, կայացման, զարգացման՝ բոլոր այս առումներով մենք ունեցանք աճ, բարձրացում: Չնայած ցավալի կորուստներին, չնայած նյութական որոշակի ավերածություններին և այլն՝ մեր հոգին, մեր կամքն էլ ավելի ամրապնդվեցին, մեր վճռականությունն ավելի ամրապնդվեց»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը: