Ուկրաինայի հայկական եկեղեցիներում պատարագներ են մատուցվել Ադրբեջանի հետ սահմանին զոհվածների հիշատակին։
Ինչպես AnalitikaUA.net-ին հայտնել է հայր Կարապետ Ղարիբյանը, Ուկրաինայի բոլոր հայկական եկեղեցիներում՝ հուլիսի 19-ին՝ ժամը 11:00-ին, պատարագներ են մատուցվել Ադրբեջանի հետ Իջևանի սահմանին զոհվածների հիշատակին։ Կիևում աղոթքը մատուցվել է Սրբոց Նահատակաց եկեղեցում։
Ինչպես հայտնի է, Ադրբեջանի հետ սահմանին էսկալացիայի ժամանակ 4 հայ զինծառայող է զոհվել: