Մեկնարկել են Մ-3‚ Մարգարա - Վանաձոր - Տաշիր - հայ-վրացական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի երկու հատվածների՝ կմ 66+600-կմ 69+900 (3.3 կմ) և կմ 58+600-կմ 65+450 (մոտ 6.9 կմ), միջին նորոգման աշխատանքները‚ որոնք իրականացվում են «Շինպլյուս» ՍՊ ընկերության կողմից՝ տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից։
Միջին նորոգման աշխատանքների շրջանակներում կատարվելու են՝ իջատեղերի և մուտքերի հողային հարթեցում, կողային առուների մաքրում, կողնակների լրացում, փոսային նորոգում, հարթեցնող շերտի, անվտանգության տարրերի (նոր ազդանշանային С1 տիպի պլաստիկ սյուներ), ասֆալտբետոնե ծածկի տեղադրում‚ նշագծում և այլն: