Հակակոռուպցիոն հիմնադրամի հիմնադիր Ալեքսեյ Նավալնին հայտարարել է կազմակերպության փակման մասին: Այս մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:
Նավալնին այս որոշումը բացատրել է նրանով, որ Մոսկվայի արբիտրաժային դատարանը նրան կարգադրել է վճարել մոտ 29 մլն ռուբլի մոսկովյան Московский школьник ընկերությանը: Ըստ նրա՝ այդքան մեծ գումար տալն անիմաստ է:
Հակակոռուպցիոն հիմնադրամի հիմնադիրը հայտարարել է, որ կազմակերպությունը կգործի այլ իրավաբանական անձի ներքո:
Նավալնին հիմնադրամը հիմնել է 2011 թվականին: 2019-ի հոկտեմբերին արդարադատության նախարարությունն այն ընդգրկել է օտարերկրյա գործակալների ցուցակում, ինչի համար հիմք է հանդիսացել ոչ առևտրային կազմակերպության արտաքին ֆինանսավորումը: Արդարադատության նախարարությունը նշել է, որ հիմնադրամը ֆինանսավորվել է նաև Իսպանիայի կազմակերպությունների կողմից: