Իտալական Ա սերիայի 34-րդ տուրի «Ռոմա» -«Ինտեր» հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով:
15-րդ րոպեին Ստեֆան դե Վրին առաջ մղեց հյուրերին: Առաջին խաղակեսի վերջին րոպեին Սպինազոլան կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ 57-րդ րոպեին Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը առաջ մղեց «Ռոմային»: Հիմնական ժամանակի ավարտից 3 րոպե առաջ Լուկակուն դիպուկ իրացնելով 11 մետրանոց հարվածը՝ հավասարեցրեց հաշիվը:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր թիմի մեկնարկային կազմում դուրս եկավ խաղադաշտ և փոխարինվեց 83-րդ րոպեին:
Այս հաղթանակից հետո «Ռոման» 58 միավորով 5-րդն է: