«Ռոմայի» Թվիթերի էջի քվեարկության արդյունքում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և իտալական ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Ինտերի» հետ խաղի լավագույն ֆուտբոլիստ:
Հիշեցնենք, որ Իտալիայի ֆուտբոլի առաջնության 34-րդ տուրի շրջանակում «Ռոման» սեփական հարկի տակ հյուրընկալել էր «Ինտերին»: Հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի` 2:2 հաշվով: Մխիթարյանն այդ խաղում դարձել էր գոլի հեղինակ` երկրորդ կեսի մեկնարկին հաշիվը դարձնելով 2:1: Լուկակուին, սակայն, հաջողվել էր պարտությունից փրկել իր թիմին` հստակ իրացնելով 11 մետրանոցը: