«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին Լա լիգայի բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել՝ 7-րդ անգամ հռչակվելով լավագույն ռմբարկու:
Մեսսին լավագույն ռմբարկու է դարձել 2010, 2012, 2013, 2017, 2018, 2019 և 2020 թվականներին:
2019/20 մրցաշրջանում արգենտինացին անցկացրել է 33 հանդիպում և խփել 25 գոլ: Երկրորդ հորիզոնականում Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման է՝ խփած 21 գոլով:
«Պիչիչիի» մրցանակների քանակով, որը մրցաշրջանի ավարտին շնորհվում է Իսպանիայի առաջնության լավագույն ռմբարկուին, Մեսսին գերազանցել է Թելմո Սարային:
Բացի այդ, Մեսսին հավասարվել է «Բավարիայի» լեգենդար հարձակվող Գերդ Մյուլլերին՝ եվրոպական թոփ-5 լիգաներում լավագույն ռմբարկուների տիտղոսների քանակով: