ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Իջևանի տեղեկատվական կենտրոնի աշխատանքներն ավարտելուց հետո հանդես է եկել ամփոփիչ խոսքով:
«Միջանկյալ ամփոփում։ Մեծը ու հատկապես ռազմագիտականը հետո կանեմ։ Այս օրերին տեղեկատվական ճակատում լավ աշխատանք կատարվեց։ Ինձ համար շատ կարևոր էր, որ այստեղ հիանալի թիմ ձևավորվեց։ Մենք բոլորս միասին թիմային աշխատանք կատարեցինք։ Հատուկ շնորհակալություն Հովհաննես Մովսիսյանին, Նարեկ Ադամյանին, ՊՈԱԿ-ի չերևացող, բայց զօր ու գիշեր չանող երիտասարդներին։ Շուշան Ստեփանյան ջան, դու անցար ու փայլուն անցար մարտական մկրտությունդ։ Հիանալի էր։ Հատուկ շնորհակալություն Աննա Նաղդալյանին։ Շնորհակալ եմ բոլոր լրագրողներին, անկախ իրենց հայացքներից այս օրերին լավ աշխատանք կատարեցին։ Մենք հզոր ենք միասին»։