Պետեկամուտների կոմիտեից խորը ցավով հայտնում են, որ հուլիսի 20-ին 64 տարեկանում կյանքից հեռացել է փորձառու մասնագետ, պատասխանատու աշխատակից և գործի նվիրյալ, ՀՀ ՊԵԿ ներքին աուդիտի վարչության պետ Ռաֆայել Սանդոյանը:
«Նա կարևոր ներդրում է ունեցել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի գործունեության մեջ:
ՊԵԿ անձնակազմը ցավակցություն է հայտնում Ռաֆայել Սանդոյանի ընտանիքին, հարազատներին և գործընկերներին»,- ասված է հաղորդագրության մեջ։