ՊԵԿ-ն այսօր հրապարակել է 2020 թվականի առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկատուների ցուցակը: Առաջին տեղում է «Գրանդ տոբակո» ընկերությունը, որն այս տարվա առաջին կիսամյակում վճարել է 26 մլրդ 339 մլն 387 հազար դրամ: Երկրորդ տեղում «Գազպրոմ Արմենիան» է՝ 25 մլրդ 978 մլն 780 հազար դրամ մուտքերով, երրորդ տեղում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»՝ 21 մլրդ 629 մլն 546 հազար դրամով մուտքերով: «Գեոպրոմայնինգ գոլդը» վճարել է ավելի քան 12 մլրդ 771 մլն դրամ հարկ, իսկ հնգյակը եզրափակում է «ՍիՓիԷս օիլ»-ը՝ 9 մլրդ 678 մլն 792 հազար դրամ մուտքերով:
Համեմատության համար նշենք, որ 2019թ. առաջին կիսամյակում հազար խոշոր հարկատուների առաջին հնգյակը վճարել է 99 մլրդ 163,256 մլն դրամ հարկ, այս տարի՝ 96 մլրդ 397,524 մլն դրամ հարկ:
Իսկ ընդհանուր առմամբ 2019 թ. առաջին կիսամյակում հազար խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 511 մլրդ դրամ հարկ, իսկ այս տարի՝ 492 մլրդ 668.865 մլրդ դրամ: