Իսպանիայի Լա լիգայի հերթական առաջնությունն ավարտվեց: Վերջին տուրից առաջ «Ռեալը» հռչակվել էր չեմպիոն:
«Ռեալն» արտագնա խաղում 2:2 հաշվով ավարտեց հանդիպումը «Լեգանեսի» հետ, ինչի պատճառով «Լեգանեսը» դուրս մնաց Լա լիգայից:
«Բարսելոնան» առաջնությունն ավարտեց երկրորդ տեղում: ՉԼ-ի մյուս 2 ուղեգրերը բաժին հասան «Ատլետիկոյին» ու «Սևիլիային»:
Այս տուրում ամենահետաքրքիրը ԵԼ-ի և վտանգավոր գոտիների պայքարն էր:
«Գրանադան» 4:0 հաշվով ջախջախեց Բիլբաոյի «Ատլետիկին» ու մյուս մրցաշրջանում Իսպանիան կներկայացնի Եվրոպա լիգայում: Երկրորդ ուղեգրի տիրակալը դարձավ «Վիլյառեալը», իսկ ԵԼ-ի որակավորման փուլից պայքարը կսկսի «Ռեալ Սոսյեդադը», որն իր հերթին 1:1 հաշվով ավարտեց հանդիպումը Մադրիդի «Ատլետիկոյի» հետ:
«Վալենսիան», որը ևս պայքարում էր ԵԼ-ի ուղեգրի համար, 0:1 հաշվով պարտվեց «Սևիլիային»:
«Սելտան» գոլազուրկ ոչ-ոքի խաղաց հետնապահ «Էսպանյոլի» հետ ու դժվարությամբ պահպանեց տեղը ուժեղագույնների խմբում:
«Օսասունան» ու «Մալյորկան» փոխանակեցին 2-ական գնդակ:
Լա լիգան լքում են «Էսպանյոլը», «Լեգանեսն» ու «Մալյորկան»: