Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կիրակի ստույգայց է կատարել Սուրբ Սոֆիա տաճար՝ հետևելու այն թանգարանից մզկիթի վերածելու գործընթացին: Նրա հետ են եղել մշակույթի նախարարը, Ստամբուլի նահանգապետը և կրոնի հարցերով գրասենյակի ղեկավարը:
Վերափոխման աշխատանքները կտևեն առնվազն վեց ամիս: Բայց առաջին աղոթքն այստեղ կկայանա հուլիսի 24-ին: Լրատվամիջոցները հայտնում են, որ ուրբաթօրյա աղոթքին կմասնակցի առնվազն 500 մարդ: Դեռ պարզ չէ՝ նախագահը կլինի՞ դրանց շարքում:
Ըստ իշխանությունների ՝ զբոսաշրջիկները կկարողանան շարունակել այցելել Սուրբ Սոֆիա: Քրիստոնեական պատկերները նախատեսվում է փակել միայն մահմեդական ծառայության ժամանակ: Սակայն չկա հստակ տեղեկություն, թե ինչպես է դա կատարվելու: Մի շարք արվեստաբաններ և վերականգնողներ լրջորեն անհանգստացած են հնագույն խճանկարների և որմնանկարների պահպանմամբ նման մանիպուլյացիաների արդյունքում: