Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի բնակիչները հաղթել են կորոնավիրուսին. բոլոր վարակվածներն ապաքինվել են:
«Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի աշխատակիցներն այսպես են նշում կորոնավիրուսի դեմ տարած հաղթանակը:
Տուն-ինտերնատում իրականացված կրկնակի թեստավորման վերջին պատասխանները փաստում են՝ բոլոր վարակվածներն առողջացել են:
Հիշեցնենք, որ նախորդ ամիս հաստատությունում իրականացված թեստավորման արդյունքում պարզվել էր, որ նոր կորոնավիրուսով վարակվել են 33 տարեցներ և 50 աշխատակից:
Բարեբախտաբար, այս պայքարում կորուստներ չենք ունեցել»,- նշված է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գրառման մեջ: