Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Մաթևոսյանը մերժել է սնանկության դատարանի դատավոր Արա Կուբանյանին կալանավորելու՝ Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը: «Լուրերին» հայտնել է Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արման Խաչատրյանը:
Ավելի վաղ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը բավարարել էր Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը սնանկության դատարանի դատավոր Գևորգ Նարինյանի կալանքի վերաբերյալ:
Նշենք՝ անցյալ շաբաթ Բարձրագույն դատական խորհուրդը համաձայնել էր Գևորգ Նարինյանի և Արա Կուբանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրանց ազատությունից զրկելու՝ գլխավոր դատախազի միջնորդություններին: