«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից հայտնում են, որ Գյումրիում 4-րդ հարկից ընկած 6 տարեկան երեխան գիտակցության չգալով մահացել է։
Հիշեցնենք, փոքրիկը Երևան էր տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում, կոմայի մեջ, միացված արհեստական շնչառության սարքին։ Ուներ զուգակցված վնասվածքներ, գանգի թաղի կոտրվածք, ներուղեղային արյունահոսություն, կրծքավանդակի սալջարդ, ողերի կոմպրեսիոն կոտրվածքներ, որովայնի սալջարդ և այլ վնասվածքներ։
Բժշկական կնտրոնի մամուլի խոսնակը հայտնում է նաև, որ բարձր հարկերից ընկնելու դեպքերը հաճախակի են դարձել, ուստի խնդրում և հորդորում են ծնողներին՝ ավելի զգոն լինել երեխաների նկատմամբ՝ նման դեպքերից խուսափելու համար։