ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի էջում` տեղեկացնելով, որ հակառակորդի անօդաչու թռչող սարքով խոցված Բերդի փրկարար ջոկատին պատկանող շտապօգնության ավտոմեքենան փոխարինվել է նորով:
«Չորեքշաբթի օրը հակառակորդի անօդաչու թռչող սարքը խոցել էր Բերդի փրկարար ջոկատին պատկանող շտապօգնության ավտոմեքենան, որի անձնակազմը հրաշքով ողջ էր մնացել։ Մեքենան սպասարկում էր սահմանապահ գյուղերին։
Այսօր Բերդի փրկարարները ստացան նույն մեքենայի «յուղը վրան» տարբերակը։ Եվս մի մեքենա ձեռքբերեցինք Նոյեմբերյանի փրկարարների համար։ Մեքենաները քիչ առաջ հասան Տավուշ։ Բարի և խաղաղ ծառայություն։ Եվ շնորհակալություն՝ անձնուրաց ծառայության համար»,- գրել է վարչապետը։