Մինսկում տեղի է ունեցել ընդդիմության նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի առաջին մեծ հանրահավաքը, որին մասնակցել է մի քանի հազար մարդ: Վերջին տարիներին սա ընդդիմության ամենաբազմամարդ հանրահավաքն է Բելառուսում՝ գրում է BBC-ն:
Տիխանովսկայան ստացել է նախագահի թեկնածուի վկայականը և օրենքով կարող է քարոզարշավ իրականացնել ու ընտրողներին ներկայացնել իր ծրագիրը: Օգոստոսի 9-ին Բելառուսում կկայանան նախագահի ընտրություններ, որոնց մասնակցելու է նաև հանրապետության գործող ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն:
Չգրանցված, բայց Բելառուսում գործող Весна մարդու իրավունքների կենտրոնը հայտնել է, որ ակցիային մասնակցել է մոտ 7,5 հազար մարդ:
Տիխանովսկայայի ամուսինը՝ հանրաճանաչ բլոգեր Սերգեյ Տիխանովսկին, մայիսի վերջից գտնվում է նախնական կալանքի կենտրոնում, նա մեղադրվում է հասարակական կարգը խախտելու համար: