Ադրբեջանի Ղուբայի շրջանում՝ «Խուդաթ» ծառայության սահմանապահ զորամասի մոտ այսօր առավոտյան վթարի է ենթարկվել ՈՒԱԶ մակնիշի զինվորական ավտոմեքենա:
Ադրբեջանի պետական սահմանային ծառայության մամուլի ծառայությանը վկայակոչելով՝ լրատվամիջոցները հայտնում են, որ վթարի հետեւանքով մահացել է զորամասի շտաբի պետ, գնդապետ Միրզոև Շահին Իբրահիմ օղլուն, այլ զինծառայողներ ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ: