ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ «Կառուցենք Հայաստանը նորովի» շարքից: Տեսանյութում ՀՀ-ում ընթացող հիմնանորոգման աշխատանքներն են:
Երևան-Գյումրի-հայ-վրացական սահման միջպետական ճանապարհ. հիմնանորոգվում է Քեթի-Ցողամարգ 12 կմ ճանապարհը: Իրականացվել են հողային աշխատանքներ, հիմնանորոգվել են ջրահեռացման համակարգերը: Իրականացվելու է երկշերտ ասֆալտապատում: Ասֆալտաբետոնե ծածկի հաստությունը` 10 սմ:
Կտեղադրվեն նոր ազդանշանային պլաստիկ սյուներ: Պայմանագրային արժեքը` 1 մլրդ 794 մլն դրամ: Աշխատանքների ավարտը` 2020 թվական: Ճանապարհը վերջին անգամ հիմնանորոգվել է 2000-ական թթ.: