Վերջին երկու ժամվա ընթացքում հարյուրավոր փոխանցումներ եղան Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին՝ տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Շնորհակալ եմ, սիրելի հայրենակիցներ: Սա ոչ միայն նյութական, այլև շատ ավելի մեծ բարոյական աջակցություն է մեր բանակին, մեր պետությանը:
Նվիրատուների ցանկը և փոխանցված գումարների չափը կարող եք տեսնել ստորև բերված հղման ներքո»,- հայտնել է Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում: