ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ Մոսկվայի հայկական եկեղեցում այսօր՝ Վարդավառի տոնին, ծիրան է բաժանվում մոսկվացիներին.
Առավոտյան տեղեկացրել էին, որ Մոսկվայի ժամանակով ժամը 11:00-ից եկեղեցական համալիրի տարածքում կմեկնարկի հայկական ծիրանի բաշխման բարեգործական միջոցառում մոսկվացիների համար:
Ինչպես հայտնի է, հայ առաքելական եկեղեցին այս կիրակի նշում է տիրոջ պայծառակերպության (Վարդավառ) տոնակատարությունը,- ասված էր ՌԴ-ում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրությունում: