Հռոմի Ֆրանցիսկոս Պապը կիրակնօրյա աղոթի ավարտին, Սուրբ Պետրոսի հրապարակում ողջույնի խոսքում անդրադարձել է ՄԱԿ-ի ընդհանուր զինադադարի կոչին և այդ համատեքստում խոսել հայ-ադրբեջանական սահմանագոտու վերջին իրադարձությունների մասին։ Պատարագից հետո հավատացյալներին ուղղված խոսքում Հռոմի սրբազան քահանայապետն ասել է․
«Առանձնակի ուշադրությամբ ու մտահոգությամբ եմ հետեևում վերջին օրերին Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցած ռազմական բախումներու սրացմանը, որը տեղի է ունենում Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Հույս ունեմ, որ միջազգային հանրության հանձնառությամբ՝ երկոսության ու բարի կամքի միջոցով հնարավոր կլինի հասնել խնդրի խաղաղ լուծմանը՝ հանուն ժողովուրդների բարօրության։ Աղոթում եմ բոլոր նրանց ընտանիքների համար, ովքեր իրենց կյանքն են կորցրել այդ միջադեպերի ընթացքում»։