«Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը համալրել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմը: 28-ամյա ֆուտբոլիստը կիսվել է իր առաջին տպավորություններով: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
«Շատ հպարտ եմ, որ խաղալու եմ իմ հայրենիքի՝ Հայաստանի ազգային հավաքականում: Ես և ընտանիքս շատ երջանիկ ենք, որ այս ամենը վերջապես իրականություն դարձավ:
Անհամբերությամբ սպասում եմ, թե երբ եմ առաջին անգամ խաղադաշտ դուրս գալու Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկով»,- ասել է նա: