ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը, պատասխանելով «Լուրեր»-ի հարցին, թե ի՞նչ դիրքորոշում ունի Հայաստանը Ադրբեջանում հնչող այն մենկաբանությունների առնչությամբ, որ հայկական կողմը կարող է հարվածել ադրբեջանական ենթակառուցվածքներին։
Արծրուն Հովհաննիսյանը հիշեցրեց երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը, որ Ադրբեջանի կրած պարտությունից հետո դա նոր քարոզչական թեզ է՝ ուղղված արտաքին լսարանին։
«ՀՀ զինված ուժերը մշտապես ունեցել են նման հնարավորություն տեխնիկապես, բայց երբեք չեն ունեցել և չունեն նման ցանկություն։ Դա Ադրբեջանի կողմից շրջանառվող կեղծ թեզ է։ Մենք ասում ենք՝ այս տարածաշրջանով անցնող նավթա-գազային ենթակառուցվածքները, որոնք ունի Ադրբեջանը և պատկանում են միջազգային ընկերություններին, չեն թիրախավորվելու։ Թող միջազգային ընկերությունները վստահ լինեն՝ Հայաստանի Հանրապետությունը անվտանգության երաշխավոր է, ոչ թե՝ սպառող», - ասաց Հովհաննիսյանը։