Ուկրաինայում շարունակում են քննադատական հայտարարություններ հնչել երկրի ԱԳՆ-ի ադրբեջանամետ դիրքորոշման վերաբերյալ՝ տեղեկացնում է AnalitikaUA.net-ը:
Նախօրեին Ուկրաինայի ԱԳՆ հայտարարությունը կտրուկ քննադատել էին Ուկրաինայի Գերագույն ռադայի երկու պատգամավոր, իսկ Ուկրաինայի հայերի միությունն իր ուղերձում Հայաստանի հյուսիսարևելյան սահմանին տեղի ունեցած վերջին իրադարձությունների վերաբերյալ Ուկրաինայի ԱԳՆ արտահայտություններն անվանել է չհիմնավորված և անհասկանալի:
Ուկրաինայի հայերի միության ուղերձում նշված է, որ սպառնալիքի տակ են հայկական սահմանները, քանի որ իրադրության սրման պատճառը ադրբեջանական կողմի հրադադարի խախտումն է։
Հակամարտության կողմերից մեկի դիրքորոշմանն աջակցելով՝ Ուկրաինան ոչ միայն չի նպաստում հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորմանը, այլև վտանգում է հայ-ուկրաինական դիվանագիտական հարաբերությունները: