Տավուշի մարզպետարանի ֆեյսբուքյան էջը գրառում է կատարել՝ հայտնելով, որ վերանորոգվել են ադրբեջանական զինված ուժերի հրետակոծության հետևանքով վնասված ջրատար խողովակները։
«Հրետակոծության արդյունքում վնասված ջրատար խողովակները վերանորոգվել են:
Այսօր արդեն Ներքին Կարմիրաղբյուրի բնակիչները ջրի խնդիր չունեն, հետևանքներն ամբողջությամբ վերացված են»,- նշված է գրառման մեջ։